Մոսկվայի Նիկուլինի կրկեսի մարմնամարզուհին ընկել է պարանից և վնասվածքով տեխափոխվել է հիվանդանոց. աղբյուր
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օդային գիմնաստ, միջազգային կրկեսային բազմաթիվ մրցանակների մրցանակակիր, 23-ամյա Նատալյա Եգորովան Մոսկվայի Ցվետնոյ բուլվարում գտնվող Նիկուլինի կրկեսում ընթացող փորձի ժամանակ ընկել է պարանի վրայից և չորեքշաբթի կոտրվածքներով հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ինստուտուտ, «ՌԻԱ Նովոստիին» հինգշաբթի հայտնեց շտապ օգնության աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով՝ մարմնամարզուհին չի կարողացել իրեն պահել պարանի վրա և ընկել է։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ կասկածում են սրունքոսկրի կոտրվածք։
Ինչպես հստակեցրեց Եգորովայի մարզիչ Նինա Զեմսկայան, ով ներկա է եղել փորձին, լուրջ վնասվածքներ գիմնաստը չի ստացել։
Մարզիչն ավելացրել է նաև, որ ներկայումս Եգորովայի վիճակը բավարար է, և հինգշաբթի առավոտյան նրան ուղեգրել են Ֆիզկուլտուրայի առաջին դիսպանսեր, որտեղ նրան կնշանակեն վերականգնողական վարժություններ։
Նատալյա Եգորովան Ստոկհոլմի «Կրկեսի արքայադուստր» միջազգային փառատոնի Արծաթե մեդալակիր է, ինչպես նաև Հոլանդիայի Կրկեսի միջազգային փառատոնի ժյուրիի Արծաթե մեդալակիր և հանդիսատեսի Արծաթե մրցանակակիր։ Նա կրկեսային դինաստիայի ներկայացուցիչ է, կրկեսում ելույթ է ունենում 1996 թվականից, իսկ Նիկուլինի կրկեսում՝ 1998 թվականից։ -0-