Մահացել է դերասան Սեմյոն Ֆարադան
Օգոստոսի 20-ի երեկոյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան Սեմյոն Ֆարադան, ՌԻԱ Նովոստիին են հայտնել Կինոդերասանների գիլդիայից։
Սեմյոն Լևի Ֆարադան՝ ինքնատիպ դերերի հանճարեղ կատարողը, ով նկարահանվել է տասնյակ ֆիլմերում և աշխատել Տագանկայի թատրոնում իր ամենաաստեղային տարիներին, 76 տարեկան էր։
Տագանկայի Թատրոնում դերասանը խաղացել է «Բարի մարդը Սեզուանից» (երկրորդ Աստված), «Համլետ» (երկրորդ գերեզմանափոր), «Վարպետն ու Մարգարիտան» (տան կառավարիչ Բոսոյ, բուֆետապան Սոկով, կոնֆերանսյե Բենգալսկի), «Բաբելի հինգ պատմվածքներ» (Զագուրսկու աշակերտ) և այլն։
Նա եղել է խորհրդային և ռուսական կինեմատոգրաֆի ամենապահանջվածներից մեկը. խաղացել է «Այն նույն Մյունհգաուզենը», «Գարաժ», «Կախարդները», «Իմ ընկեր Իվան Լապշինը», «Սիրո բանաձևը», «Միլիոնը հարսանեկան զամբյուղում», «Գարդեմարիններ, առաջ» և ավելի քան 60 ֆիլմերում։ Կինո և թատերական յուրաքանչյուր գործում Ֆարադային հաջողվում էր ստեղծել իր տիպիկ կերպարը ձայնի և զարմանալի արտաքին հմայքի շնորհիվ։
2000 թվականից Ֆարադան դադարել է նկարահանվել սրտի լուրջ վիրահատության պատճառով՝ դերասանին արհեստական փական են դրել։ Այս տարի նա ուղեղի կաթված տարավ, որից հետո դժվար դարձավ խոսելը։ Ֆարադան բազմաթիվ անգամներ հիվանդանոց է պառկել առողջական խնդիրների պատճառով։
Սեմյոն Ֆարադան Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության վաստակավոր արտիստ է (1991, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1999), կինը Մարիա Պոլիցեյմակոն է, որդին՝ Միխայիլ Պոլիցեյմակոն։ -0-