Կրասնոդարցի մի հայ արևածաղկի նոր ցրտադիմացկուն տեսակ է հայտնաբերել

18.08.2009, 15:04
Կրասնոդարցի մի հայ արևածաղկի նոր ցրտադիմացկուն տեսակ է հայտնաբերել
Կրասնոդարցի մի հայ արևածաղկի նոր ցրտադիմացկուն տեսակ է հայտնաբերել

Կրասնոդարի բնակիչ Աշոտ Քալայջյանը, շարունակելով ակադեմիկոս Վասիլի Պուստովոյտայի գործը, որին նա իր ուսուցիչն է համարում, արևածաղկի նոր ցրտադիմացկուն տեսակ է հայտնաբերել:

Ինչպես հայտնում է «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով «Կրասնոդարսկիե իզվեստիա» թերթին, Քալայջյանի ամառանոցի 800 հեկտարը վաղուց գիտական հետազոտությունների հրապարակ է դարձել:
 
40 տեսակի խաղողի, լոլիկի, սյունաձև խնձորենիների ու ելակի միջև աճում է սելեկցիոների սիրելի ոսկեգլուխ արևածաղիկը:

«Ես նրա համար «կին» եմ փնտրում, միավորում երիտասարդների սրտերը,- կատակում է Աշոտ Քալայջյանը՝ հոգատար կերպով ծաղկի փոշին հավաքելով հատուկ ամանի մեջ: - Այն տեսակը, որը կաճի այս միության արդյունքում, գիտության հպարտությունը կդառնա»:   

Ձիթատու բույսեր ստեղծելու ցանկությունը գյուղատնտեսական ինստիտուտի ուսանողի մոտ ծնվել է դեռևս սովորելու տարիներին: Մի քանի տարի աշխատելով Լուկյանենկոյի անվ. ԳՀԻ-ում՝ երիտասարդ գյուղատնտեսը տեղափոխվել է Պուստովոյտայի անվ. ՁԲՀԳՀԻ: «Վասիլի» /տեսակն իր անունը ստացել է կրասնոդարցի սելեկցիոների մեծ նախորդի պատվին/ կոչվող ցրտադիմացկուն տեսակի ստեղծման վրա Քալայջյանը ծախսել է առնվազն 30 տարի:

«Իմ «վասիլին» ժամանակակից ներկրվող տեսակների համեմատ 5 առավելություն ունի,- պատմում է գյուղատնտեսը,- այն կարճլիկ է, նրան կարելի է ցանել ցորենի նման, անգամ դեկտեմբերին, բարձր բերքատվություն ունի և մշակման կարիք չունի: «Վասիլի» արևածաղկից ստացվող ձեթն իր բաղադրությամբ չի զիջում ձիթապտղայինին: Ծաղկեփոշին սպիտակ է, նշանակում է, մեղր նույնպես սպիտակ կլինի, այսինքն այն կարող են ուտել անգամ նրանք, ովքեր դեղինի նկատմամբ ալերգիա ունեն»:

Արևածաղկից զատ Քալայջյանը հասցնում է նաև իր ամառանոցային հողամասում արտասովոր պտղատու ծառեր ու հատապտուղներ աճեցնել, որոնց հանդեպ առանձնահատուլ թուլություն ունի: Իսկ ահա էկզոտիկ պտղատուների սիրահար ամառանոցատերերի առաջարկները մերժում է, չնայած ժամանակին կիվի ու խուրմա աճեցրել է: -0-