Վրաստանին անհրաժեշտ է Հարավային Օսեթիայի շուրջ իրավիճակի սրում. Բորդյուժա

06.08.2009, 14:48
Վրաստանին անհրաժեշտ է Հարավային Օսեթիայի շուրջ իրավիճակի սրում. Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոյալ Բարդյուժան կարծում է, որ Վրաստանին անհրաժեշտ է Հարավային Օսեթիայի շուրջ իրավիճակի սրում:

«Վրաստանին անհրաժեշտ է այդ սրումը՝ Վրաստանի նկատմամբ մշտական ուշադրություն գրավելու համար, որպեսզի Վրաստանը հանդես գա որպես «խեղճ և տանջված» պետության դերում, որը խոշտանգվում է ինչ-որ «հրեշի»՝ ի դեմս Ռուսաստանի, կողմից: Իսկ դա օգնություն է, փող, սպառազինություն, որը գալիս է», - ասավ Բորդյուժան հինգշաբթի Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

Նրա խոսքերով՝ եթե տարածաշրջանում խաղաղ գործընթաց լինի, ապա «Սահակաշվիլուն դա հաստատ ձեռնտու չէ»:

«Այս ամենը հասկանալի է: Սրանք հնարքներ են, որոնց մասին նույնիսկ հետաքրքիր չէ խոսել», - ավելացրեց Բորդյուժան:-0-