ԱՊՀ պատանի նկարիչների համար վարպետության դասընթացներ են անցկացվում Բելառուսում՝ Իլյա Ռեպինի թանգարան-կալվածքում

05.08.2009, 18:10
ԱՊՀ պատանի նկարիչների համար վարպետության դասընթացներ են անցկացվում Բելառուսում՝ Իլյա Ռեպինի թանգարան-կալվածքում

ԱՊՀ պատանի նկարիչների համար վարպետության դասընթացներ են անցկացվում Բելառուսում՝ Իլյա Ռեպինի թանգարան-կալվածքում՝ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո, չորեքշաբթի հայտնեց ՄՀՄՀ մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Նրա խոսքերով՝ վարպետության դասերի մասնակիցներն են ԱՊՀ 10 երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի գեղարվեստի դպրոցների և քոլեջների 20 սովորողներ։

Պատանի տաղանդներին ուսուցանում են ժամանակակից կերպարվեստի ճանաչված վարպետներ՝ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Վ.Նեստերենկոն, Բելառուսի գեղարվեստի ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Մ.Բորոզնան, Ս.Ստրոգանովի անվան պետական արտադրական-արդյունաբերական համալսարանի ռեկտոր Ա.Ստասյուկը, Ռուսաստանի նկարիչների միության և Միջազգային գեղարվեստական հիմնադրամի անդամ Ա.Ռոդիոնովը, Բելառուսի ժողովրդական նկարիչ, խեցեգործ Վ.Կովալչուկը։

Բացի այդ, ինչպես հայտնեց Կալուգինը, այսօր՝ Ի.Ե.Ռեպինի ծննդյան 165-ամյակի օրը, «Զդրավնևո» թանգարան-կալվածքում տեղի կունենա թանգարանին նշանավոր նկարչի «Լուսնկա գիշեր» և «Բելառուս» ստեղծագործությունների կրկնօրինակների հանձման արարողությունը։ -0-