411.87
4.03
387.24
+23
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Մոսկվայի կենտրոնական ձիարշավարան

13:48
18 Հուլիսի 2009

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Մոսկվայի կենտրոնական ձիարշավարան։ Պետության նախագահը հետևելու է ՌԴ նախագահի մրցանակի ձիարշավին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեդվեդևի հետ միասին ձիարշավին հետևելու են եկել Համագործակցության մի շարք երկրների առաջնորդները։ Մասնավորապես՝ ձիարշավարանում ներկա են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի առաջնորդներ Սերգեյ Բագապշն ու Էդուարդ Կոկոյտին։

Այսօրվա մրցումներում նախատեսված է ութ ձիարշավ և երկու մրցարշավ։ ՌԴ նախագահի մրցանակի հետ միասին խաղարկվում են «Մեծ ինտերնացիոնալ մրցանակը», «Ձիաբուծության ազգային միության մրցանակը», «ՌԴ գյուղատնտեսության նախարարության մրցանակը», «Մոսկվայի կենտրոնական ձիարշավարանի 175-ամյակի մրցանակը» և մի շարք այլ մրցանակներ։

Ինչպես ակնկալվում է, մրցումները դիտելիս նախագահները կկարողանան ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել հրատապ խնդիրներ։

Այս մրցումները նախորդ տարվա մրցումներից թերևս տարբերվեն նրանով, որ ոչ առաջնորդները, ոչ հանդիսատեսը չեն կարող իրենց բախտը փորձել՝ խաղադրույք կատարելով ձիարշավի հաղթողի վրա։ Պատճառն այն է, որ դա արգելված է օրենքով։ Օրենքը, որը թույլ է տալիս պետական ձիարշավարաններում խաղադրույք կատարել, չորեքշաբթի ընդունվել է ՌԴ Պետդումայի կողմից և այսօր ներկայացվել է Դաշնության խորհրդի հավանությանը, սակայն եթե այն նույնիսկ հավանության արժանանա, ապա ուժի մեջ կմտնի ավելի ուշ, քանի որ Գերագույն պալատի կողմից հավանության արժանանալուց հետո, այն պետք է ստորագրվի նախագահի կողմից, այնուհետև հրապարակվի։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը