ՀԿԵՈՒ-ն մտադիր է մինչև 2015 թ.-ը եռապատկել Կովկաս-Փոթի լաստանավային բեռնափոխադրումները
Հյուսիս-կովկասյան երկաթուղին (ՌԵՈՒ մասնաճյուղը) նախատեսում է մինչև 2015 թ.-ը Կովկասի-Փոթի երկաթուղային-լաստանավային արտահանման-ներկրման բեռնափոխադրումները մեծացնել երեք անգամ՝ մինչև 250 հազար տոննա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց ՀԿԵՈՒ հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայացուցիչը։
Նա պարզաբանեց, որ այսօր Կովկաս-Փոթի գծով աշխատող լաստանավը բեռնափոխադրումներ է ապահովում Ռուսաստանի և Հայաստանի միջև։
«2008 թ.-ին փոխադրվող բեռների ծավալը 80 հազար տոննա է կազմել, որից 65 հազար տոննան՝ ներկրում, 15-հազար տոննան՝ արտահանում։ Հայաստանի համար Փոթի ուղղությամբ հիմնականում գնում են նավթային, անտառային ու հացամթերային բեռներ։ Դեպի Ռուսաստան վագոնները գնում են հանքային ջրերով ու շինարարական նյութերով բեռնված»,- հայտնեցին մամուլի ծառայությունից։
Զրուցակիցը հայտնեց, որ բեռնաշրջանառության ավելացումը ծրագրվում է նախևառաջ նավահանգստի տեխնիկական վերականգնման հաշվին, որը ներկայումս ընթանում է։ Բացի այդ մինչև 2015 թ.-ը բեռների մի մասը ծրագրվում է բերել Կույբիշևի և Պրիվոլժիեի երկաթուղիներից։ Մամուլի ծառայությունից ասացին, որ, մասնավորապես, ծրագրվում է իրականացնել Կուզբասի ածխի և նավթային բեռների փոխադրում։ -0-