Մոսկվայում անցկացվող Պյոտր Յուրգենսոնի անվան երիտասարդ կոմպոզիտորների հինգերորդ միջազգային մրցույթին Հայաստանի մասնակիցը զբաղեցրել է երրորդ տեղը

11.06.2009, 13:40
Մոսկվայում անցկացվող Պյոտր Յուրգենսոնի անվան երիտասարդ կոմպոզիտորների հինգերորդ միջազգային մրցույթին Հայաստանի մասնակիցը զբաղեցրել է երրորդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում անցկավող Պյոտր Յուրգենսոնի անվան երիտասարդ կոմպոզիտորների հինգերորդ միջազգային մրցույթին Հայաստանի մասնակիցը զբաղեցրել է երրորդ տեղը՝ «Ստեղծագործություններ մենակատարների համույթի համար» անվանակարգում, տեղեկացնում է ռուսաստանյան «Կուլտուրա» ռադիոյի կայքը։

Նախահեղափոխական Ռուսաստանի խոշորագույն երաժշտական հրատարակիչ Պյոտր Յուրգենսոնի անվան երիտասարդ կոմպոզիտորների հինգերորդ միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը և համերգն անցկացվել է երեքշաբթի Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում։

Միևնույն անվանակարգում շնորհվել է երկու առաջին մրցանակ, որոնց արժանացել են Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Երկրորդ մրցանակ ժյուրիի որոշմամբ չի շնորհվել։

Ինչպես հայտնեց մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Վլադիմիր Տարնոպոլսկին, մրցույթն անցկացվել է անանուն՝ երկու փուլով։ Ընդհանուր առմամբ ուղարկվել է 150 պարտիտուրա 39 երկրներից, որոնցից 40-ը՝ ռուսաստանյան։ Սակայն ռուսաստանյան և ոչ մի կոմպոզիտորի ստեղծագործություն չի անցել եզրափակիչ։

Տարնոպոլսկու կարծիքով՝ պատճառն այն է, որ այս տարվա մրցույթի պայմաններից մեկը հետևյալն է. ուղարկված ստեղծագործությունները չպետք է կատարվեն մինչև մրցանակակիրների եզրափակիչ համերգը։ Այսինքն՝ համաշխարհային պրեմիերաները պետք է տեղի ունենան Յուրգենսոնի անվան մրցույթի եզրափակչում։ Սակայն այդ պայմանը ռուսաստանյան մասնակիցները չպահպանեցին։ -0-