Համաշխարհային ճգնաժամի համատեղ հաղթահարման միջոցները կքննարկվեն ԵվրԱզԷՍ միջպետխորհրդի նիստի ժամանակ Մոսկվայում հունիսի 9-ին

08.06.2009, 19:33
Համաշխարհային ճգնաժամի համատեղ հաղթահարման միջոցները կքննարկվեն ԵվրԱզԷՍ միջպետխորհրդի նիստի ժամանակ Մոսկվայում հունիսի 9-ին
Համաշխարհային ճգնաժամի համատեղ հաղթահարման միջոցները կքննարկվեն ԵվրԱզԷՍ միջպետխորհրդի նիստի ժամանակ Մոսկվայում հունիսի 9-ին

Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում ծրագրվում է քննարկել ԵվրԱզԷՍ պետություններում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման համատեղ միջոցների իրականացման հարցեր, հայտնվում է տվյալ կառույցի պաշտոնական կայքում։

Հաղորդագրության համաձայն՝ նիստին, որը կանցկացվի հունիսի 9-ին Մոսկվայում, նախատեսվում է քննարկել ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության ձևավորման հարցերը, ինչպես նաև հաստատել մի շարք համաձայնագրեր, մասնավորապես, մաքսային ծառայության գործունեության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միասնական մոտեցումների մասին։   

Կառավարությունների ղեկավարները ԵվրԱզԷՍ-ի Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի և Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունը կանոնակարգող որոշում կընդունեն։
 
ԵվրԱզԷՍ-ի կայքում հայտնվում է նաև, որ հենց նույն օրը կկայանա Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի՝ Բելառուսի հանրապետության, Ղազախստանի հանրապետության և ՌԴ Մաքսային միության բարձրագույն մարմնի նիստը։

Նիստի հիմնական թեման միասնական մաքսային տարածքի ձևավորման փուլերի ու ժամկետների քննարկումը կլինի։ Կառավարությունների ղեկավարները կքննարկեն Միասնական մաքսային սակագնի փաթեթի նախագիծը։  

ԵվրԱզԷս-ի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։

2002 թ.-ից Եվրազես դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան և Ուկրաինան, իսկ 2003 թ.-ից՝ նաև Հայաստանը։-0-