Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը կապահովի ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի խմբավորումը

21.05.2009, 13:25
Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը կապահովի ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի խմբավորումը

ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի (ՆԶ) խմբավորում կստեղծվի Սոչում՝ 2014 թ.-ի Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու համար, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ուժային կառույցների աղբյուրը։

«2014 թ.-ի Ձմեռային օլիմպիադայի նախապատրաստման և անցկացման ընթացքում անվտանգության ապահովման նպատակով ծրագրվում է ստեղծել ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի խմբավորում, որը կարգուկանոն կապահովի խաղերի անցկացման վայրերում և պաշտպանության կապահովի ծովի և լեռնաշղթաների կողմից», - նշել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ այժմ արդեն իրականացվում են կենսագործունեության օբյեկտների բարեկարգման և տեղափոխվող զորամասերի, հատուկ նշանակության ջոկատի և հետախուզության ստորաբաժանումների, լեռնային նախապատրաստում անցած ստորաբաժանումների համալրմանն ուղղված աշխատանքները։

«Կրասնոդարում յուրահատուկ լեռնային ուսումնական կենտրոն է ստեղծվել, որտեղ զինծառայողները, հատուկ նշանակության ջոկատը, հետախույզներն ու Հյուսիսային Կովկասի լեռնային հանրապետություններում տեղակայված զորամասերի զինծառայողները վարժանքներ են անցնում լեռնային պայմաններում», - նշել է աղբյուրը։-0-