Սահակաշվիլին պնդում է, որ 2008 թ.-ի օգոստոսին Վրաստանը չի հարձակվել ՌԴ խաղաղապահների վրա

11.05.2009, 14:21
Սահակաշվիլին պնդում է, որ 2008 թ.-ի օգոստոսին Վրաստանը չի հարձակվել ՌԴ խաղաղապահների վրա

Վրացի զինծառայողները չեն հարձակվել ռուս խաղաղապահների վրա Հարավային Օսեթիայում օգոստոսյան հակամարտության ժամանակ, երկուշաբթի հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ռուս խաղաղապահների վրա որևէ հարձակում երբեք տեղի չի ունեցել և չէր կարող ունենալ։ Հարձակվել Ռուսաստանի վրա և սադրել Ռուսաստանին՝ վերջին բանն է, որ երբևէ մտել է վրացական ղեկավարության ծրագրերի մեջ», - ասել է Սահակաշվիլին։

Նրա խոսքերով՝ Վրաստանը միշտ առաջարկել է Ռուսաստանին քննարկել համագործակցությունը միջազգային հանձնաժողովների հետ։ «Մենք երբեք ինքնասպան չենք եղել և այսօր էլ այդպիսին չենք», - նշել է Սահակաշվիլին։-0-