ՀԱՊԿ փորձագետները կքննարկեն զանգվածային ոչնչացման զենքը չտարածելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների արտգործնախարարությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների փորձագետների՝ զանգվածային ոչնչացման զենք չտարածելու (ԶՈԶ) վերաբերյալ խորհրդատվությունները երեքշաբթի կանցկացվեն Մոսկվայում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունից:
«Խորհրդատվությունների նպատակը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործողությունների քննարկման վերաբերյալ 2010 թվականի համաժողովի նախապատրաստական կոմիտեի երրորդ նստաշրջանի նախապատրաստական խնդիրների շուրջ տեղեկատվություն փոխանակելն է: Նաև կքննարկվեն ՀԱՊԿ անդամ-պետությունների փոխգործակցության հարցերն ու զանգվածային ոչնչացման զենքի անօրինական շրջանառությունը, զենքի և դրա հետ կապված նյութերի առաքման միջոցներին առնչվող հարցերը»,- հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության Քաղաքական համագործակցության վարչության պետ Վիկտոր Սիտկինը:
Միջոցառումն անցկացվում է արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-եկրների ներկայացուցիչների 2008թ. երկրորդ կիսամյակի-2009թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների ծրագրին համապատասխան:-0-