Ղազախստանը չի մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին. պաշտոնական

21.04.2009, 10:20
Ղազախստանը չի մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին. պաշտոնական
Ղազախստանը չի մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին. պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք կանցկացվեն Վրաստանում մայիսի 6-ից հունիսի 1-ը, «Նովոստի-Ղազախստան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի պաշտպանության նախարար Դանիալ Ախմետովը։ «Մենք չափազանց զբաղված են դրա համար», - ասել է նախարարը՝ նշելով, որ դա Ղազախստանի վերջնական որոշումն է։

Սկզբնապես Ղազախստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայտարարագրված էր որպես մասնակից, սակայն երկուշաբթի «Նովոստի-Ղազախստանը», հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարության աղբյուրին, տեղեկացրել է, որ երկիրը հրաժարվում է մասնակցել զորավարժություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՆԱՏՕ-ի հովանու ներքո Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09 բազմազգ վարժանքները կանցկացվեն Վրաստանում մայիսի 6-ից հունիսի 1-ը, որոնց կմասնակցի շուրջ 1,3 հազար զինծառայող Դաշինքի և գործընկեր 19 երկրից։ Վարժանքները ռազմաշտաբային են և կանցկացվեն առանց զենքի և ռազմական տեխնիկայի կիրառման։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը բացասաբար է վերաբերվել կայանալիք զորավարժություններին։ Նրա խոսքերով, այս տարվա մայիսին Վրաստանում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումը չի նպաստում Ռուսաստանի հետ մերձեցմանը և սպառնում է բարդություններով։

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ապրիլի 18-ին հայտարարել է, որ դիմել է դաշինքի ղեկավարությանը՝ զորավարժությունները չեղյալ համարելու խնդրանքով, քանի որ դրանք սադրիչ բնույթ են կրում և չեն աջակցում Կովկասում տիրող իրավիճակի հանդարտեցմանը։ Ռոգոզինը նաև զգուշացրել է, որ եթե դաշինքը չեղյալ չհամարի Վրաստանի զորավարժությունները, ապա Ռուսաստանը չի մասնակցի Ռուսաստան-ՆԱՏՕ Գլխավոր շտաբի պետերի հանդիպմանը։

ԱՊՀ մասնակից-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկին իր հերթին տեղեկացրել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո կայանալիք զորավարժությունները Հյուսիսատլանտյան դաշինքի «քաղաքական դեմարշ» է համարում։-0-