ԱՊՀ ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Մոլդովայում ժողովրդավարական գործընթացները խափանելու փորձերը. Լավրով

10.04.2009, 15:41
ԱՊՀ ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Մոլդովայում ժողովրդավարական գործընթացները խափանելու փորձերը. Լավրով

ԱՊՀ երկրների արտգործնախարարները դատապարտել են Մոլդովայում ժողովրդավարական գործընթացները խափանելու փորձերը, հայտնեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Խորհրդարանական ընտրություններում երկրի նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորությամբ Կոմունիստական կուսակցության տարած հաղթանակից դժգոհ ընդդիմությունը բողոքի ցույցեր էր անցկացնում Քիշնևում, որը ապրիլի 7-ին վերածվեց փողոցային անկարգությունների։ Ցուցարարները գրոհել են  խորհրդարանի շենք ու նախագահի նստավայր, տուժել է շուրջ 270 մարդ։ Ձերբակալված են անկարգությունների 200 նախաձեռնողներն ու մասնակիցները։  

«Մենք դատապարտել ենք բռնության դրսևորումները, ժողովրդավարական գործընթացները խափանելու փորձերը և կոչ արել բոլոր խնդիրները լուծել բացառապես իրավական ոլորտում»,- հայտարարեց Լավրովը ԱՊՀ անդամ-երկրների նախարարական հանդիպումների արդյունքում Աշխաբադում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Լավրովի խոսքերով՝ Մոլդովայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հանդիպման ժամանակ հատուկ հայտարարություն է ընդունվել։-0-