+12
Եղանակը Երևանում
Հայ

Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ երկրներին ռազմատեխնիկական օգնության մասին արձանագրությունը

13:05
13 Փետրվարի 2009

Պետդուման ուրբաթ վավերացրել է ագրեսիայի ծագման սպառնալիքի կամ գործողության, այդ թվում ահաբեկչական գործողությունների իրագործման դեպքերում ՀԱՊԿ անդամ-պետություններին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին ՌԴ նախագահի կողմից մտցված արձանագրությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է Դուշանբեում 2007 թ.-ի հոկտեմբերի 6-ին և կոչված է համակարգել ռազմական նշանակության արտադրանքի տրամադրման կարգը ՀԱՊԿ անդամ-երկրների ԶՈւ ռազմական պատրաստվածությունը վերականգնելու և պահպանելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։  

Արձանագրության համաձայն, ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին որոշումը ընդունվում է միաձայն ՀԱՊԿ պետությունների ղեկավարների կողմից Կազմակերպության այն անդամ-պետությունների դիմումի համաձայն, որոնց նկատմամբ հնարավոր է կամ իրագործվում է ագրեսիա։ Այսպիսի օգնության տակ հասկացվում է ռազմական նշանակության արտադրանքի տրամադրում անվերադարձ կամ արտոնյալ հիմունքներով Զինված Ուժերի մարտունակությունը վերականգնելու համար։

Օգնության ֆինանսատնտեսական բաղկացուցիչը սահմանվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ ելնելով երկրի ունեցած հնարավորություններից։ Նման օգնություն ստացած պետությունը իրավունք չունի վաճառել կամ փոխանցել այդ արտադրանքը կողմնակի արտասահմանյան երկրների։

ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Փաստաթուղթը Պետդումայում ներկայացնելով՝ ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար Ալեքսանդր Կոլմակովը նշեց, որ դրա վավերացումը համապաստասխանում է Ռուսաստանի շահերին, այդ թվում և «հետխորհրդային տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության տեսակետից»։    

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Կոլմակովը նաև հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ-պետություններին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու շրջանակներում, 2008 թ.-ին Ղրղզստանին 362,5 մլն ռուբլու օգնություն է ցուցաբերվել, Տաջիկստանին՝ 315,47 մլն-ի և Ուզբեկստանին՝ 320 մլն ռուբլու։

«Իհարկե, առաջին հերթին մենք ապահովում ենք մեր քաղաքական ներկայությունը հետխորհրդային տարածաշրջանի պետությունների տարածքում»,- ասաց փոխնախարարը։

Համապատասխանաբար ծրագրվում է ռազմական ուղղվածության միջոցառումների անցկացում, հստակեցրեց Կոլմակովը՝ ավելացնելով, որ «հետագայում մենք պետք է զարգացնենք այդ թեման»։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի