Coca-Cola-ն նախատեսում է 1,2 մլրդ դոլարի ներդրում կատարել Ռուսաստանում առաջիկա 3-5 տարիներին

11.02.2009, 14:35
Coca-Cola-ն նախատեսում է 1,2 մլրդ դոլարի ներդրում կատարել Ռուսաստանում առաջիկա 3-5 տարիներին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Coca-Cola Company-ն նախատեսում է առաջիկա 3-5 տարիներին 1,2 մլրդ դոլարի ներդրում կատարել ընկերության Ռուսաստանի ենթակառուցվածքի զարգացման համար, հայտնել է Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում Coca-Cola Company ներկայացուցչությունների նախագահ Զորան Վուչինիչը չորեքշաբթի Մոսկվայում կայացած համաժողովի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ նրա, ընկերության ներդրումները ռուսական շուկայում նրա աշխատանքի ընթացքում կազմել են 1,8 միլիարդ դոլար։

The Coca-Cola Company-ն՝ ոչ ալկոհոլային ըմպելիքների համաշխարհային խոշորագույն արտադրողը և մատակարարը, հիմնադրվել է 1892 թվականին Ատլանտայում (ԱՄՆ)։ Ընկերությունն ըմպելիքներ է վաճառում աշխարհի ավելի քան 20 երկրներում։ Անցյալ դարի 80-ական թթ. վերջին Сoca-Cola-ն մուտք է գործել ԽՍՀՄ շուկա։ -0-