«Գազպրոմն» առաջարկել է օգնել Վրաստանին՝ վերացնելու Հայաստանը մատակարարող գազատարի վթարը

09.01.2009, 18:30
«Գազպրոմն» առաջարկել է օգնել Վրաստանին՝ վերացնելու Հայաստանը մատակարարող գազատարի վթարը
«Գազպրոմն» առաջարկել է օգնել Վրաստանին՝ վերացնելու Հայաստանը մատակարարող գազատարի վթարը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Գազպրոմն» առաջարկել է օգնել Վրաստանին՝ վերացնելու գազատարի վթարը՝ Հայաստանի մատակարարումը վերականգնելու համար, լրագրողներին հայտնեց «Գազպրոմ» ԲԲԸ տեղեկատվական քաղաքականության բաժնի պետի տեղակալ Իգոր Վոլոբուևը։

Նրա խոսքերով, ուրբաթ տեղական ժամանակով 12։30-ին Վրաստանը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։ Դադարեցման պատճառը, ըստ վրացական կողմի, «Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի 43,4-66 կմ հատվածում հայտնաբերված վնասվածքների վերացման ուղղությամբ վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացումն է»:

«Այս առնչությամբ «Գազպրոմ» ԲԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Վրաստանի Գազատրանսպորտային ընկերությանն են դիմել՝ վթարի հետևանքները վերացնելու համար անհապաղ բազմակողմանի օգնություն ցուցաբերելու առաջարկով, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում վերականգնվի ՀՀ գազամատակարարումը»,- ասաց Վոլոբուևը։ --0--