«Նավթոգազի» ղեկավարի մասնակցությամբ, բայց առանց Միլլերի Եվրախորհրդարանում կքննարկեն գազի խնդիրը

08.01.2009, 19:18
«Նավթոգազի» ղեկավարի մասնակցությամբ, բայց առանց Միլլերի Եվրախորհրդարանում կքննարկեն գազի խնդիրը

Եվրամիության անդամ-երկրներին ռուսական գազի մատակարարման հարցերի վերաբերյալ լսումները սկսվել են հինգշաբթի Եվրախորհրդարանում, հաղորդում է Ռիա Նովոստիի թղթակիցը:

Քննարկումներն անց են կացվում «Նավթոգազի» ղեկավար Օլեգ Դուբինի մասնակցությամբ, սակայն առանց «Գապրոմի» ներկայացուցիչ Ալեքսեյ Միլլերի, ով շարունակում է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարրոզի հետ հանդիպումը:

Եվրախորհրդարանի դահլիճով անցնելիս՝ լրագրողների տված հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան ձեռք են բերել պայմանավորվածություն գազամարտակարարման հարցի շուրջ, Դուբինը ի պատասխան միայն լռեց և խորհրդավոր կերպով ժպտաց:

Այն բանից հետո, երբ գլխավոր ստուգիչը «Գազպրոմում» ցույց է տվել, որ այդ երկիր մատակարարվող գազ չի հասնում եվրոպական սպառողներին, Ռուսաստանը ստիպված է եղել հունվարի 7-ին կանգնեցնել Ուկրաինայի տարածք մտնող տարանցիկ գազի մատակարարումը:

Ուկրաինան չորեքշաբթի գիշերը ամբողջությամբ դադարեցրել է տարանցիկ գազի մատակարարումը։ Եվրոպացի սպառողները, հոլդինգի տվյալներով, Ուկրաինայի կողմից գազը վերցնելու պատճառով տարվա սկզբից ավելի քան 86 մլն խորանարդ մետր պակաս «երկնագույն վառելիք» էին ստանում։ Բացի այդ, «ՌոսՈւկրԷներգո» ընկերությունն ամեն օր չի ստանում 25 մլն խորանարդ մետր գազը Ուկրաինայի ԳՍՊ-ից։

Ավելի վաղ «Գազպրոմը» կրճատել էր գազամատակարարումը դեպի Ուկրաինայի գազափոխադրման համակարգ այն ծավալով, որը Ուկրաինան անօրինական կերպով վերցնում էր փոխանցման համար նախատեսված ծավալներից։ «Գազպրոմը» հունվարի 1-ից դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը, քանի որ 2009 թ.-ի պայմանագիրը կնքված չէ։ --0--