Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում է նշանակել ԱԳ նախկին ղեկավար Եկատերինա Տկեշելաշվիլուն, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Վրաստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը։
«Այս մասին որոշումը նախագահն ընդունել է օրերս։ Ուրբաթ Վրաստանի նախագահը Տկեշելաշվիլուն կներկայացնի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին», - ասել է աղբյուրը։
Դեռևս հայտնի չէ, թե որ պաշտոնին է նշանակվելու Անվտանգության խորհրդի նախորդ քարտուղար Ալեքսանդր Լոմայան։-0-