ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների ֆորումներ անցկացնելու պրակտիկան հաստատեց իր արդյունավետությունը. Կասաև

03.12.2008, 16:12
ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների ֆորումներ անցկացնելու պրակտիկան  հաստատեց իր արդյունավետությունը. Կասաև
ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների ֆորումներ անցկացնելու պրակտիկան  հաստատեց իր արդյունավետությունը. Կասաև

ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների ֆորումներ անցկացնելու պրակտիկան հաստատեց իր արդյունավետությունը, կարծում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը։

«Մենք կարծում ենք, որ «ՌԻԱ Նովոստիի» հովանու ներքո Մոսկվայում երկու-երեքօրյա ինտենսիվ լրագրողական հանդիպումների, փոխանակումների և խորհրդակցությունների անցկացման եռամյա պրակտիկան հաստատեց իր անհրաժեշտությունն ու արդյունավետությունը»,- ասաց Կասաևը չորեքշաբթի ռուսական մայրաքաղաքում ընթացող ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների երրորդ ֆորումին նվիրված տեսահամաժողովի ընթացքում։ 

Նրա խոսքերով, անցած տարիների ընթացքում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների շատ ղեկավարներ, որոնք ազգային ԶԼՄ-ների ֆորումների մասնակիցներ էին, մասնակցել են շատ միջոցառումների ինչպես «ՌԻԱ Նովոստիի» գծով, այնպես էլ միմյանց հետ, միանգամայն արդյունավետ կերպով նյութերի ու լրագրողների փոխանակություն են կատարել։  

«Մենք կցանկանայինք, որ այս ֆորումն այդ շարքում բացառություն չդառնար, որպեսզի այս պրակտիկան շարունակվեր։ Փաստորեն, մենք հավաքվում ենք ոչ թե պարզապես ֆորում անցկացնելու փաստի համար, այլ գոնե տարին մեկ անգամ ժամացույցներն ուղղելու և համատեղ երկկողմ, եռակողմ միջոցառումները շատացնելու ու ավելի ինտենսիվ դարձնելու համար»,- ասաց Կասաևը։   

Նրա խոսքերով, դրա հիման վրա հնարավոր կդառնա որևէ կազմակերպչական կառույցի հասնել, մոտավորապես այնպիսի, ինչպիսին առաջարկեց Հայաստանի գործընկեր Հայկ Բաբուխանյանը։  

«Դա կարող է ընկերակցություն, խորհուրդ լինել, որն ամենօրյա ռեժիմով կհամակարգի աշխատանքն ու իր վրա կվերցնի մեր՝ լրագրողական պրակտիկայում ամենակարևորը, այն է՝ տեղեկատվության մշտական փոխանակումը, նյութերի, տեքստերի, լրագրողների, նյուսմեյքերների, լրատվական առիթների և մեկնաբանական թեմաների փոխանակումը»,- ավելացրեց նա։    

Դեկտեմբերի 1-3-ը Մոսկվայում անցկացվում է «ԶԼՄ-ները և Անկախ պետությունների համագործակցության հումանիտար ներուժը» խորագրով ազգային ԶԼՄ-ների երրորդ ֆորումը։ ԱՊՀ մասնակից-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած միջոցառմանը մասնակցում է Համագործակցության 11 երկրների և Լատվիայի զանգվածային առաջատար լրատվամիջոցների, փորձագիտական-վերլուծական վերնախավի մոտ 200 ներկայացուցիչ։ Վրաստանը Ֆորումին ներկայացնում են «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաալիքների հավատարմագրված նկարահանող խմբերը։ --0--