«Եվրատեսիլի» հյուրընկալ-քաղաքի խորհրդանիշի փոխանցումը Մոսկվայի համար կարժենա 3,2 մլն ռուբլի

03.12.2008, 11:54
«Եվրատեսիլի» հյուրընկալ-քաղաքի խորհրդանիշի փոխանցումը Մոսկվայի համար կարժենա 3,2 մլն ռուբլի
«Եվրատեսիլի» հյուրընկալ-քաղաքի խորհրդանիշի փոխանցումը Մոսկվայի համար կարժենա 3,2 մլն ռուբլի

Մոսկվայում այս տարվա դեկտեմբերին կայանալիք «Եվրատեսիլ-2009» էստրադային երգի մրցույթի հյուրընկալ-քաղաքի խորհրդանիշի փոխանցման արարողությունը Մոսկվայի բյուջեի համար կարժենա 3 մլն 250 հազ. ռուբլի, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը։

Արարողության հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ «Մոսկվան պատրաստվում է Բելգրադից ընդունել «Եվրատեսիլ-2009» էստրադային երգի մրցույթի հյուրընկալ-քաղաքի խորհրդանիշը։ Արարողությունը կկայանա 2008 թ.-ի դեկտեմբերին։ Այս նպատակի համար Մոսկվայի բյուջեից հատկացվել է 3 մլն 250 հազ. ռուբլի», - ասել է գործակալության զրուցակիցը։

Բելգրադը կփոխանցի բանալու տեսք ունեցող խորհրդանիշը, որը նա իր հերթին ստացել էր մրցույթի նախկին հյուրընկալ-քաղաք Հելսինկիից։ «Eurovision Song Contest Host City» արձանագրությամբ բանալու վրա նշված են նաև մինչև 2007 թ.-ը մրցույթի անցկացման բոլոր տարեթվերն ու հյուրընկալ-քաղաքները։

Խորհրդանշանի վրա կպատկերվի նաև Հելսինկիում գտնվող Սենատի հրապարակի պատկերը, քանի որ այն պատրաստվել է հենց այս քաղաքում 2006 թ.-ին։

«Եվրատեսիլ» էստրադային երգի մրցույթը կանցկացվի Մոսկվայում, 2009 թ.-ի մայիսի 1-16-ը։ Կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 12-ին և 14-ին, իսկ մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին «Օլիմպիյսկի» մարզահամալիրում։ Բացման արարողությունը տեղի կունենան մայիսի 9-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ին, Վորոբյովիյե Գորիում գտնվող Համալսարանական հրապակարում, իսկ փակման արարողությունը՝ մայիսի 16ին, ժամը 23։30-ին, Գոստինի դվորում։-0-