Լրանում է Եկատերինոդարի հայ եկեղեցական-ծխական հոգաբարձության շենքի 95 տարին

01.12.2008, 14:03
Լրանում է Եկատերինոդարի  հայ եկեղեցական-ծխական հոգաբարձության շենքի 95 տարին

Կրասնոդարի հնագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Խորհրդային Միության հերոս Գենի Իգնատովի անվան թիվ 8 դպրոցը, նշում է 95-ամյակը։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, դպրոցի շենքը, որը ճարտարապետության հուշարձան է հանդիսանում, կառուցված է որպես Եկատերինոդարի հայ եկեղեցական-ծխական հոգաբարձություն, ռուս հայտնի ճարտարապետ Նիկոլայ Կոզա-Պոլյանսկու նախագծով, քաղաքի հայկական համայնքի միջոցներով։

Դպրոցն իր պատմության սկզբնական փուլում կանանց գիմնազիա էր համարվում, իսկ հետպատերզմյան տարիներին՝ պոլիտեխնիկական դպրոց, այնուհետև տղամարդկանց գիմնազիա, իսկ 1954թ.-ից՝ հանրակրթական դպրոց։

Համարյա հարյուր տարվա պատմության ընթացքում ուսումնական հաստատությունն ավելի քան վեց հազար շրջանավարտ է ունեցել, նրանցից շուրջ մեկուկես հազարը ստացել են ոսկե կամ արծաթե մեդալներ ուսուման մեջ հատուկ հաջողությունների համար։ -0-