Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է երեքի. ԱԻՆ
25.11.2008,
13:24
Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է երեքի. ԱԻՆ
Առավոտյան Պետերբուրգի մետրոյի «Ուդելնայա» կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է երեքի, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ քաղաքային վարչության ներկայացուցիչը։
«Ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժածներից մի կին մահացել է», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքերով, ևս մեկ տուժած ծանր վիճակում է։ Նախնական տվյալներով, զոհվածները գտնվում էին պայթած «Լադա-Պրիորա» ավտոմեքենայի սրահում։-0-