Ադրբեջանը դուրս է բերում իր զինծառայողներին Իրաքից
14.11.2008,
15:49
Ադրբեջանը դուրս է բերում իր զինծառայողներին Իրաքից
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը դուրս է բերում իր զինծառայողներին Իրաքից. Նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը` ադրբեջանական զինվորական համակազմն այդ երկրից դուրս բերելու մասին, հավանության է արժանացել ուրբաթ Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) լիագումար նիստի ընթացքում։
Զինվորական համակազմը դուրս բերելուն կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 1-ը, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»։
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը Ադրբեջանի նախագահի ուղերձին հավանություն տվեց 2008թ. նոյեմբերի 10-ին, հիշեցրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Այդըն Միրզազադեն։
«Նախագահի ուղերձը ստացվել է Իրաքում ադրբեջանցի խաղաղապահների տեղակայման հնգամյա մանդատի ժամկետը լրանալու կապակցությամբ».- նշեց նա։ -0-