Գալիք շաբաթ օրը՝ Դմիտրիի օրը, կկանխատեսի առաջիկա ձմեռվա բնույթը

07.11.2008, 18:09
Գալիք շաբաթ օրը՝ Դմիտրիի օրը, կկանխատեսի առաջիկա ձմեռվա բնույթը

Գալիք շաբաթ օրը, որը Սբ. Դմիտրի Սոլունսկու կամ պարզապես Դմիտրիի օրն է, հին ուղղափառ ավանդույթի համաձայն, ցույց կտա, թե ինչպիսին է լինելու առաջիկա ձմեռը, հայտնում է «Մետեոնովոստի» կայքը (www.hmn.ru):

«Եղանակի տաքացումը Դմիտրիի օրը նշանակում է, որ ձմեռն ու գարունը տաք են լինելու։ Իսկ եթե նոյեմբերի 8-ին ցուրտ լինի և ձյուն գա, ապա գարունն էլ ցուրտ կլինի և ուշ կգա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսկ օդերևութաբանները շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայում և Պոդմոսկովյեում կանխատեսում են բավականին ցուրտ եղանակ՝ գիշերը մինչև 5-7 աստիճան ցրտահարություն, բայց առանց տեղումների։ --0--