ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը քննարկում է համագործակցությունը նոր սպառնալիքների դեմ պայքարում

15.10.2008, 14:46
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը քննարկում է  համագործակցությունը նոր սպառնալիքների դեմ պայքարում

ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը պետք է ծավալվի՝  հաշվի առնելով փոփոխվող քաղաքական իրավիճակը, գտնում է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը։

«Առավել պահանջված է համագործակցությունը նոր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայության ոլորտում»,- ասաց Սերդյուկովը՝ բացելով Պետերբուրգում ԱՊՀ անդամ-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի 55-րդ նիստը։

Խորհրդի աշխատանքներին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նիստի մասնակիցները ծրագրում են քննարկել ԱՊՀ մասնակից-պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող շուրջ 20 հարցեր։

Նիստի ընթացքում ԱՊՀ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հատուկ ուշադրության կարժանացնեն ԱՊՀ մասնակից-պետությունների Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի (ԱՊՀ ՀՕՊ ՄՀ) կատարելագործման խնդիրները։

Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կվերլուծվի ԱՊՀ-ում՝ վրաց-աբխազական հակամարտության գոտում խաղաղության պահպանությանն ուղղված հավաքական ուժերի գործունեությունը։

Համագործակցության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, Հայրենական մեծ պատերազմի և հետագա պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնելու գործում ջանքերի համակարգման շրջանակներում, կքննարկեն աշխատանքային նոր մարմնի՝ ԱՊՀ մասնակից-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին կից հուշահամալիրի ստեղծման աշխատանքներով զբաղվող հանձնաժողովի կազմավորման հարցը։-0-