Մեդվեդևը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ պայմանագրերի ստորագրումը պատմական իրադարձություն անվանեց

17.09.2008, 17:40
Մեդվեդևը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ պայմանագրերի ստորագրումը պատմական իրադարձություն անվանեց

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի և Աբխազիայի, ինչպես նաև Ռուսաստանի և Հարավային Օսեթիայի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերի ստորագրումը պատմական իրադարձություն է անվանել։

«Սա, իհարկե, պատմական իրադարձություն է, որին մենք հեշտությամբ չէ, որ հասել ենք, իսկ այդ պետությունների ժողովուրդները, բառացիորեն, տառապանքով են հասել դրան»,- չորեքշաբթի Կրեմլում փաստաթղթերը ստորագրելուց հետո հայտարարել է Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ --0--