ՀԱՊԿ նախագահությունը Ղրղզստանից անցավ Հայաստանին

05.09.2008, 19:53
ՀԱՊԿ նախագահությունը Ղրղզստանից անցավ Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը Ղրղզստանից անցել է Հայաստանին։

Ելույթ ունենալով ՀԱՊԿ համատեղ անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ նեղ կազմով նիստի ժամանակ Ղրղզստանից Հայաստանին նախագահության փոխանցման ընթացակարգը կայացել է։

«Թույլ տվեք երախտագիտություն հայտնել ղրղզստանցի մեր բարեկամներին կազմակերպության նախագահության ժամանակահատվածում կատարված մեծ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել այդ ասպարեզում մեր հայ գործընկերներին»,- ասել է Մեդվեդևը։

Գագաթնաժողովն ուրբաթ բացվել է Կրեմլի մեծ պալատում։ Դրան մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները։ --0--