Հարավօսական հակամարտության արդյունքում փոխվել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում. փորձագետ

26.08.2008, 16:15
Հարավօսական հակամարտության արդյունքում փոխվել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում. փորձագետ
Հարավօսական հակամարտության արդյունքում փոխվել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հարավօսական հակամարտության արդյունքում փոխվել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում, կարծում է հայ քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը կարող է իրեն այնպես պահել, ինչպիսին մինչ այդ չէին հավատում և ապացուցեց, որ իր հետ որևէ լուրջ բան անել հնարավոր չէ»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով, «եթե որևէ բորբոքված գլխում գաղափար էր ծնվել, թե եթե ռուսները մտնեն Վրաստան, ապա կգան նատօականները և կպաշտպանեն Վրաստանին, ապա դա տեղի չունեցավ»։

«Արդեն իսկ այն պատճառով, որ դա տեղի չունեցավ, Ռուսաստանի դերը տարածաշրջանում փոխվեց։ Ռուսաստանը կարող է տարբեր կերպ իրեն պահել առաջիկա մի քանի օրերի ընթացքում, սակայն ամեն դեպքում դա արդեն տեղի է ունեցել։ Ահա ողջ տեղի ունեցածի առավել լուրջ արդյունքը»,- ասաց Իսկանդարյանը։ -0-