Վրաստանի ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքում է ավելի քան 59 տոկոս. ԿԸՀ վերջին տվյալներ

22.05.2008, 13:29
Վրաստանի ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքում է ավելի քան 59 տոկոս. ԿԸՀ վերջին տվյալներ

«Միասնական ազգային շարժում» իշխող կուսակցությունը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքում է ընտրողների ձայների 59,78 տոկոսը, «Միավորված ընդդիմություն» բլոկը դեռևս ստանում է 15,42 տոկոս, նման տվյալներ է հրապարակում ԿԸՀ կայքը՝ 409 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակումից հետո։

Վրաստանում ընդհանուր առմամբ ձևավորվել է 75 ընտրակատարածք և 3,475 հազ. ընտրատեղամաս։ Ընտրատեղամասեր են նաև բացվել 14 երկրներում։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ  հինգ տոկոսանոց շեմը դեռևս հաղթահարում են «Քրիստոնյա-դեմոկրատական շարժումը» (8,46 տոկոս) և «Լեյբորիստական կուսակցությունը» (7,12 տոկոս)։

Խորհրդարան չեն անցնում ութ կուսակցություններ։ Դրանցից միայն երկուսն են  հավաքում ընտրողների ձայների մեկ տոկոսը՝ Հանրապետական կուսակցությունը (3,82 տոկոս) և «Աջ Դաշինքը» (1 տոկոս)։ Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 55 տոկոս։-0-