Մոսկվայում տեղի կունենա հայկական մշակույթի և կոնյակի տոն

13.05.2008, 15:57
Մոսկվայում տեղի կունենա հայկական մշակույթի և կոնյակի տոն

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «ԱՐԱՐԱՏ երկրի գանձերը» անվանումով հայկական մշակույթի և կոնյակի տոն տեղի կունենա Մոսկվայում շաբաթ օրը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության ինտերնետային կայքը։

«Ժողովուրդների բարեկամության հրապարակում՝ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի կենտրոնական հրապարակում, «Հայաստան» տաղավարի դիմաց վերստեղծվելու է լեգենդար Անին՝ ավելի քան հազար եկեղեցիների քաղաքը և հայկական պատմության բնօրրանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հռչակավոր Առյուծի դարպասների միջով անցնելով՝ այցելուն կհայտնվի անհետացող քաղաքի կենտրոնում, կանցնի նրա առևտրի շարքերով՝ շրջապատված հինավուրց Հայաստանի արհեստի վարպետներով։

Տոնի ժամանակ ներկայացվելու են հայկական խոհանոցի ավանդական կերակրատեսակները և լեգենդար «Արարատ» կոնյակը, հաղորդում է կայքը։

Հյուրերը կտեսնեն նաև ժամանակակից Հայաստանի վաստակավոր գործիչների տոնական համերգը։ Իրենց ստեղծագործությունները կկատարեն լավագույն երաժիշտները, իսկ վարպետ ոսկերիչները և հայտնի մոդելավորողները, որոնք իրենց աշխատանքում համատեղում են ավանդույթը և արդիականը, կցուցադրեն իրենց հավաքածուները։ Ժողովուրդների բարեկամության գունավոր շատրվանների շիթերի վրա, տաղավարների պատերին և էկրաններին նորից կկենդանանան  հինավուրց Անիի տներն ու փողոցները։

Ռուսաստանի հայերի կայքի տեղեկատվության համաձայն, տոնի բարձրակետն է դառնալու շլացուցիչ լուսային շոուն։--0—