Ռիա Նովոստիի լուսանկարիչը ստացել է World Press Photo մրցանակ

28.04.2008, 11:08
Ռիա Նովոստիի լուսանկարիչը ստացել է World Press Photo մրցանակ

Ռիա Նովոստիի լուսանկարիչ Վլադիմիր Բյատկինը World Press Photo 2007 մրցույթի «Ամենօրյա կյանք»  անվանակարգում գրավել է երրորդ տեղը, հաղորդում է Ռիա Նովոստիի թղթակիցը։

Վյատկինը մրցանակը ստացել է Ամստերդամում, շաբաթ երեկոյան մրցանակակիրներին մեծարելու արարողության ժամանակ, որպես «Պարուսույց Իգոր Մաիսեևը(100)  և նիա կին Իրինան» լուսանկարի հեղինակ, որտեղ հայտնի պարուսույցն իր տիկնոջ հետ պատկերված է իր տանն այն օրը, երբ լրանում է նրա 101 տարին։

World Press Photo 2007-ի հաղթող է դարձել Թիմ Հեթերինգթոնը Մեծ Բրիտանիայից այն լուսանկարի համար, որտեղ պատկերված է Աֆղանստանի  բունկերում հանգստացող ամերիկացի զինվորը։ Այս լուսանկարն ամերիկյան Vanity Fair ամսագրի համար պատրաստված ռեպորտաժի մի մասն է հանդիսանում։

Լուսանկարն արվել է անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին Աֆղանստանի հարավում, Կորենգալ դաշտավայրում, որտեղ ծանր մարտեր էին ընթանում։ «Այս լուսանկարը ցույց է տալիս մեկ մարդու հոգնածությունը և ազգի հոգնածությունը»,- նշել է ժյուրիի նախագահ Գերի Հայթը (Gary Knight)։ Հեթերինգթոնին հանձնվել է 10 հազար եվրո դրամական պարգև և նոր լուսանկարչական սարք։

«Դիմանկարներ» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «Պլատոն» կեղծանունով  բրտանացի լուսանկարչի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը։ Այն դեկտեմբերին տեղակայվել է ամերիկյան «Թայմ» ամսագրի առաջին էջում, որը Ռուսատանի նախագահին «տարվա մարդ» է ճանաչել։-0-