Փոթի նավահանգստի բաժնետոմսերի 51 տոկոսը վաճառվում է արաբական ընկերություններին

28.03.2008, 13:16
Փոթի նավահանգստի բաժնետոմսերի 51 տոկոսը վաճառվում է արաբական ընկերություններին

«Փոթի նավահանգիստ» ԲԸ, ինչպես նաև նրան հարակից՝ ավելի քան 3 մլն քմ մակերեսով հողատարածքները վաճառվելու են «RAK Investment Authority» (Միացյալ Արաբական Էմիրություններ) ընկերությանը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։

Ինչպես լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն, կառավարությունը նաև հավանության է արժանացրել վաճառված հողատարածքների վրա նոր նավահանգստի շինարարության և արդյունաբերական ազատ գոտու ստեղծման նախագիծը։

««RAK Investment Authority»-ի կողմից նշված նախագծերում արվելիք ներդրումների ծավալը 3-4 տարվա ընթացքում կկազմի ավելի քան 200 մլն դոլար և թույլ կտա ստեղծել ավելի քան 20 հազ. նոր աշխատատեղ», - հայտարարել է վարչապետը։

Վաճառքի վերաբերյալ վերջնական համաձայնագրի ստորագրումը ծրագրվում է ապրիլի առաջին կեսին։

Վլադիմիր Գուրգենիձեն ընդգծել է, որ պետությունը «ոսկե բաժնետոմսի» տեր կդառնա, որը զգալի դեր կխաղա նավահանգստի կառավարման գործում։ Սակայն Փոթիի՝ գոյություն ունեցող և նոր նավահանագիստը, ընդհանուր առմամբ, ղեկավարելու է ներդրողը։-0-