Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս այն փաստին, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր առաջին արտերկրյա այցը կատարել է Ռուսաստան, հայտարարել է ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Սա Ձեր առաջին այցն է՝ նախագահական ընտրություններից հետո, մենք դրանում տեսնում ենք ռուս-հայկական կապերի նշանակության առանձնահատուկ խորհրդանիշ», - ասել է Մեդվեդևը երկուշաբթի՝ Կրեմլում ընդունելով Սերժ Սարգսյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։-0-