Գողացել են «Բախիտ կոմպոտի» առաջնորդի «Արծաթե մաշիկը»

11.02.2008, 13:40
Գողացել են «Բախիտ կոմպոտի» առաջնորդի «Արծաթե մաշիկը»

Անհայտ գողերը «Բախիտ կոմպոտ» խմբի առաջնորդ Վադիմ Ստեպանցովի տնից գողացել են «Արծաթե մաշիկը», որով նա պարգևատրվել է ռուսական շոու-բիզնեսում կասկածելի նվաճումների համար, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը։

«Նախօրեին գողության հայտարարությամբ միլիցիա է դիմել տուժողը, ով հայտնել է, թե մի անծանոթ, իր դռանը բանալի հարմարեցնելով, մտել է իր բնակարան, որը գտնվում է  Գավրիկով փողոցի վրա, և գողացել է 100 հազար ռուբլի, երեք ձեռքի ժամացույց և «Արծաթե մաշիկ» երաժշտական մրցանակը»,-հայտնել է աղբյուրը։

Նրա խոսքերով, կրած ընդհանուր նյութական վնասը կազմում է մոտ 220 հազար ռուբլի։ Ներկա պահին միլիցիան գողերին գտնելու որոնողական աշխատանքներ է իրականացնում։

Ստեպանցովը պոետ է, գրող, հայտնի երգերի հեղինակ և հայտնի «Բախիտ կոմպոտ» ռոք-խմբի մենակատար։ Նա նաև Ռուս գրողների միության անդամ է։

«Արծաթե մաշիկը» նրան է հանձնվել 1996թ.-ին։ Մրցանակն իրենից ներկայացնում է 925 հարգի արծաթից մաշիկ՝ պատվանդանի վրա։ Այսպիսի մրցանակը մոտ 2 հազար դոլար արժե։

2007 թվականին մրցանակ են ստացել Անդրեյ Մալախովը և Թինա Կանդելակին, ինչպես նաև՝ «Серебро» խումբը։ -0-