411.99
4.03
390.88
+15
Եղանակը Երևանում
Հայ

ԿԸՀ-ի սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ-ն կարող է դիտորդներ չուղարկել ՌԴ նախագահի ընտրություններին

12:29
31 Հունվարի 2008

ԵԱՀԿ-ն կարող է հրաժարվել դիտորդներ ուղարկելուց Ռուսաստանում մարտի 2-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դրված սահմանափակումների պատճառով, հայտարարել է ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ նախագահ Քերտիս Բադենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո, նման տարբերակ հնարավոր է։ ԿԸՀ-ի կողմից սահմանված այժմյա պայմաններում մենք չենք կարող իրականացնել մեր գործառույթները», - ասել է Բադենը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԺՀՄԻԳ-ը կարո՞ղ է հրաժարվել նախագահական ընտրությունների մոնիտորինգից, ինչպես հրաժարվեց Պետդումայի մոնիտորինգից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԺՀՄԻԳ դիտորդների համար սահմանել է 70 հոգանոց քվոտա, իսկ առաքելության ժամանման օրը՝ փետրվարի 27-28-ը։

Պետդումայի ընտրությունների ժամանակ ՌԴ ԿԸՀ-ն առաջարկել էր ԺՀՄԻԳ-ին ձևավորել ամենախոշոր առաքելություններից մեկը։ Սակայն սկզբից գրասենյակի ներկայացուցիչները մեղադրել են ԿԸՀ-ը չափազանց փոքր քվոտա տրամադրելու մեջ, իսկ այնուհետև իբր թե վիզաների տրամադրման ուշացման պատճառաբանության ներքո՝ հրաժարվել են դիտորդական առաքելությունից և Ռուսաստան չեն ժամանել։ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցչի խոսքերով, գրասենյակը «դիտորդների թվի, ինչպես նաև աշխատանքների ժամանակային լուրջ սահմանափակումներ չի դնում»։

Նրա խոսքերով, առանց  նախապատրաստական աշխատանքի՝ ԵԱՀԿ-ն չի կարող գնահատել դիտորդների ցանկալի քանակը։

«Այժմ արդեն ուշ է խոսել այն  մասին, թե իրականում որքան մարդ կցանկանայինք ուղարկել։ Արդեն այսօր մենք հնարավորություն չունենք իրականացնել աշխատանքը ողջ ծավալով այն սխեմայի համաձայն, որը ես նոր ներկայացրեցի։ Քանի որ մեզ թույլ չեն տվել ուղարկել փորձագետների առաջին երկու խմբերը, ապա «երրորդ խմբի» դիտորդների ստույգ քանակը, որը մենք պետք է ուղարկեինք, չենք կարող որոշել», - ասել է ԺՀՄԻԳ ներկայացուցիչը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ