Միխալկովի «12» ֆիլմը ներառվել է «Օսկարի» անվանակարգերից մեկում մասնակցելու հավակնորդների ցանկում

16.01.2008, 11:58
Միխալկովի «12» ֆիլմը ներառվել է «Օսկարի» անվանակարգերից մեկում մասնակցելու հավակնորդների ցանկում

Հայտնի ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «12» ֆիլմը դարձել է ինը արտասահմանյան ֆիլմերից մեկը, որը անցել է «Օսկար» կինոմրցանակի թեկնածուների եզրափակիչ նախընտրական փուլ, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել մրցանակի կազմկոմիտեի ներկայացուցիչը։

Ռուսական ֆիլմն արդեն ստացել է մի քանի հեղինակավոր կինոմրցանակներ, մասնավորապես, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծը»։

Անվանակարգում ներառվելուն հավակնում են նաև Սերգեյ Բոդրով- ավագի «Մոնղոլ» ֆիլմը (Ղազախստան), «Դրամանենգները» ("The Counterfeiters", Ավստրիա), «Տարին, երբ իմ ծնողները արձակուրդ մեկնեցին» ("The Year My Parents Went on Vacation", Բրազիլիա), «Խավարի օրերը» ("Days of Darkness", Կանադա), «Բոֆոր» ("Beaufort", Իսրայել), «Անծանոթը» («The Unknown», Իտալիա), «Խատին» ("Katyn", Լեհաստան), «Ծուղակ» ("The Trap", Սերբիա)։

«Օսկարի» 2008 թ. մրցանակի թեկնածուների ցանկը կհրապարակվի երեքշաբթի՝ հունվարի 22-ին։ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի պարգևատրման արարողությունը նշանակված է 2008 թ. փետրվարի 24-ին։-0-