Աստղագուշակն այս տարվա մեջ նշել է երկու օր, որոնք ամենից հարմարն են՝ ծխելը թողնելու համար

15.01.2008, 19:19
Աստղագուշակն այս տարվա մեջ նշել է երկու օր, որոնք ամենից հարմարն են՝ ծխելը թողնելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2008թ.-ին ծխելը թողնելու համար ամենահարմար օրերը փետրվարի 21-ը կամ օգոստոսի 16-ն են։ Այս օրերն է նշել հայտնի ռուս աստղագուշակ, Աստղագուշակության ավեստական դպրոցի նախագահ Պավել Գլոբան, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

«Ծխելը թողեք խավարման ժամանակ, հատկապես՝ լուսնի խավարման»,-ասել է Գլոբան երեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ նշելով, որ 2008թ. լուսնի խավարումները կլինեն հենց նշված օրերին։

«Փորձեք, ավելի արդյունավետ կլինի»,-ասաց նա՝ դիմելով ծխողներին։–0--