Մոսկվա-Պետերբուրգ արագընթաց մայրուղու կառուցումը կարող է սկսվել 2008 թ.-ին

12.01.2008, 11:53
Մոսկվա-Պետերբուրգ արագընթաց մայրուղու կառուցումը կարող է սկսվել 2008 թ.-ին
Մոսկվա-Պետերբուրգ արագընթաց մայրուղու կառուցումը կարող է սկսվել 2008 թ.-ին

Մոսկվա - Սանկտ-Պետերբուրգ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը կարող է սկսվել արդեն իսկ այս տարի, ասել է առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Հյուսիս-Արևմտյան դաշնային շրջանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Նման ճանապարհն անհրաժեշտ է, ես դրանում միանգամայն համոզված եմ։ Դրա կառուցման մասին որոշումն ընդունվել է, ընդունվել է պետական-մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա, երբ կիրագործվի կոնցեսիոն մոտեցումը», - ասել է Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հնարավոր է, որ կոնցեսիոները սկսի կառուցել այդ ճանապարհը արդեն իսկ այս տարի, քանի որ մրցույթի անցկացման մասին որոշումը ընդունվելու է 2008 թ. կեսին»,- ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքերով, ենթադրվում է, որ սկզբում կկառուցվի ճանապարհի 60-70 կմ երկարությամբ հատվածը, իսկ այնուհետև ողջ հատվածը՝ 600 կմ երկարությամբ։

«Այս ողջ նախագծի արժեքը մոտ 350 մլրդ. ռուբլի է։ Սա մեծ ներդրում է, և հենց այդ պատճառով օգտագործվում է կոնցեսիոն սկզբունքը։», - պարզաբանել է առաջին փոխվարչապետը։

«Սակայն դա կլինի լիարժեք հայուեյ, եթե մենք կարողանանք գտնել խնդրի լուծման կազմակերպչական-ֆինանսական ճիշտ ճանապարհներ», - ընդգծել է առաջին փոխվարչապետը։

Խոսելով ընդհանուր առմամբ Ռուսաստանում ճանապարհների կառուցման մասին՝ Մեդվեդևն ասել է, որ երկրի ճանապարհները «գարշելի որակի են» և որ «իրավիճակը դանդաղ է փոխվում»։ Նա նաև մատնանշել է ֆինանսավորման նոր մոտեցումների և մեթոդների որոնման անհրաժեշտությունը՝ այդ հարցի արագ և արդյունավետ լուծման նպատակով։-0-