ՆԱՏՕ-ն պետք է հասկանա ուրիշի անվտանգության ճնշման անթույլատրելիությունը. ՌԴ նոր մշտական ներկայացուցիչ

11.01.2008, 12:04
ՆԱՏՕ-ն պետք է հասկանա ուրիշի  անվտանգության ճնշման անթույլատրելիությունը. ՌԴ նոր մշտական ներկայացուցիչ
ՆԱՏՕ-ն պետք է հասկանա ուրիշի  անվտանգության ճնշման անթույլատրելիությունը. ՌԴ նոր մշտական ներկայացուցիչ

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է հասկանան ուրիշի անվտանգության ճնշման հաշվին սեփական անվտանգության ապահովման անթույլատրելիությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ նոր մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը։

«Նրանք (ՆԱՏՕ-ի երկները) պետք է հասկանան, որ որևէ մեկի անվտանգությունը չի կարող ապահովված լինել՝ մեկ  ուրիշի անվտանգության ճնշման հաշվին։ Նրանց հետ անհրաժեշտ է մարդկային ձևով խոսել», - ասել է Ռոգոզինը «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով մշտական ներկայացուցչի պաշտոնում աշխատելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա կարծիքով, առաջին հերթին մշտական ներկայացուցչի առջև կանգնած են քաղաքական, այլ ոչ թե դիվանագիտական խնդիրները։

Խոսելով ԵՍԶՈՒ-ի խնդրի մասին, որի իրականացման համար Ռուսաստանը մոնատորիում է մտցրել, քանի որ ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկանում վավերացնել հարմարեցված պայմանագիրը, Ռոգոզինը ասել է, - «Այստեղ խոսքը կգնա անվտանգության հարցերում, ես կասեի, գաղութատիրական կախվածությունից այդ բնագավառի ազատման մասին»։

«ԵՍԶՈՒն-ն, առաջին հերթին, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև վստահության հարց է։ Եվրոպայի քաղաքական քարտեզը շատ է փոխվել, և մենք պետք է անվտանգության հստակ երաշխիքներ ունենանք։ Մենք պետք է ելնենք նրանից, որ մեր հիմնական խնդիրը վստահության ամրապնդումն է։ Ոչ մի նորմալ մարդ, նույնիսկ մղձավանջում, չի կարող պատկերացնել, որ մենք կպատերազմենք Եվրոպայի հետ», - ասել է Ռոգոզինը։

Պատասխանելով առաջնային այլ խնդիրների մասին հարցին՝ մշտական ներկայացուցիչը նշել է, որ դրանք, իհարկե, Կոսովոն է, Իրանն ու Աֆղանստանը։

 Ռոգոզինը իր աշխատանքում մտադիր է փոխգործունեություն ծավալել Ռուսաստանի մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ։ «Թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարը նշանակում է ՆԳՆ-ի հետ սերտ համագործակցություն։ Ես այնտեղ անց եմ կացրել մի շարք շատ կարևոր հանդիպումներ՝ և նախարարության ղեկավարության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ, այցելել եմ Դոմոդեդովոյում գտնվող Թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարի մասնագետների պատրաստման կենտրոն», - պատմել է մշտական ներկայացուցիչը։ Միաժամանակ, նշել է նա, այդ թեման վերաբերվում է նաև Թմրանյութերի պետական վերահսկողության վարչությանը։ «Վիկտոր Չերկեսովի հետ (վարչության պետ) ես արդեն հանդիպել եմ, և մենք շատ մանրակրկիտ զրուցել ենք», - ասել է Ռոգոզինը։

«Երկրորդ մասը՝ ահաբեկչության դեմ պայքարն է։ Դա, առաջին հերթին, ԱԴԾ-ն է (Անվտանգության Դաշնային Ծառայություն) և ՆԳՆ-ն։ Այս երկու գերատեսչությունների ղեկավարության հետ ես արդեն մտադիր են սերտորեն համագործակցել», - ասել է մշտական ներկայացուցիչը։

Այլ թեմաների թվում նա նշել է զենքի արտահանման, Ռուսաստան-ՆԱՏՕ սպառազինման ստանդարտացման, սպառազինությունների առքուվաճառքի հարցերում հեղինակային իրավունքների (օրինակ՝ «Կալաշնիկով» ապրանքանիշի պաշտպանությունը – մինչ այժմ կան երկրներ, որոնք հնարավոր են համարում չվճարել մեզ մեր ապրանքանիշի օգտագործման համար և կարող են «տպել» ավտոմատները) հետ կապված խնդիրները։ «Սա, անխոս, համագործակցության ոլորտ է Ռուսաստանի արտահանման պաշտպանության հետ։ Պրն. Չեմեզովի հետ մենք լավ խորհրդակցություններ ենք անցկացրել։ Եվ, իհարկե, դա Պաշտպանության նախարարությունն է։ Անատոլի Սերդյուկովի հետ մենք հանդիպել ենք, ես հանդիպել եմ նաև Պաշտպանության նախարարության գլխավոր ստորաբաժանումների ղեկավարների հետ, որոնք զբաղվում են այդ հարցերով», - տեղեկացրել է Ռոգոզինը։

 Համագործակցություն կծավալվի նաև ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, քանի որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մեջև ակտիվորեն զարգանում է արտակարգ իրավիճակներին արձագանքման ծրագիրը, ասել է մշտական ներկայացուցիչը։-0-