Դատախազությունը Պատարկացիշվիլիին մեղադրել է իշխանության դեմ դավադրության մեջ և կալանել նրա հաշվի համարը
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Վրաստանի գլխավոր դատախազությունը գործարար և Վրաստանի նախագահի թեկնածու Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլիին մեղադրանք է ներկայացրել Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Վերջինս հունվարի 5-ին տեղի ունեցած ընտրություններում վերջին տվյալներով ստացել էր ձայների 7%-ը։ Բանտարկվել է Պատարկացիշվիլու հաշվի համարը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
Պատարկացիշվիլիին մեղադրանքներ են ներկայացվել Վրաստանի ՔՕ 315-րդ հոդվածի առաջին մասով (դավադրություն պետական իշխանությունը տապալելու նպատակով), 325-րդ հոդվածով (քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի դեմ մահափորձի նախապատրաստում) և 323-րդ հոդվածով (ահաբեկչության նախապատրաստում), նշվում է Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Պատարկացիշվիլիի Վրաստանի տարածքում բացակայելու պատճառով, Գլխավոր դատախազության ընդունած որոշման վերաբերյալ հավելյալ կհայտնվի նրա ընտանիքին, նշվում է հաղորդագրության մեջ։
«Ընտանիքին պարզաբանումներ կներկայացվեն այն մասին, որ Արկադի Պատարկացիշվիլին պետք է ներկայանա դատախազություն, որպեսզի նրան անձամբ ներկայացվի մեղադրանքը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հետաքննության շահերից ելնելով՝ դատարանի որոշմամբ բանտարկվել է Արկադի Պատարկացիշվիլիի «Ստանդարտբանկ» բաժնետիրական ընկերության անձնական հաշվեհամարը, նշում է Գլխավոր դատախազությունը։
Պատարկացիշվիլին, որին անվանում են «Վրաստանի ամենից հարուստ մարդը», վերջին անգամ Թբիլիսիում եղել է անցած տարվա նոյեմբերին և լքել է երկիրը խորհրդարանի առջև ընդդիմության հանրահավաքում ելույթ ունենալուց անմիջապես հետո։ Նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքի ցրելուց հետո Վրաստանի գլխավոր դատախազությունը գործարարին մեղադրել է նոյեմբերի 2-7-ը տեղի ունեցած պետական հեղաշրջման և «Իմեդի» տեղեկատվական հոլդինգը այդ նպատակներին ծառայեցնելու փորձի մեջ։
Ստանալով նախագահի թեկնածուի պաշտոնական գրանցումը՝ Պատարկացիշվիլին օգտվել է անձեռնմխելիությունից և չէր կարող բանտարկվել կամ ձերբակալվել մինչև նախագահական ընտրությունների ավարտը։
Պատարկացիշվիլիի ընտրական շտաբը հունվարի 5-ի ընտրությունների ավարտից հետո հավաստիացրել է, որ ոստիկանությունը սկսել է թեկնածուի շտաբի ղեկավարների ձերբակալումը երկրի ողջ տարածքում։
Վրաստանի ՆԳՆ-ն հունվարի 5-ին հայտարարել էր, որ Պատարկացիշվիլիի ընտրական շտաբի համար Ռուսաստանից փորձել են խոշոր գումարներ ներմուծել։ Երեք հոգի ձերբակալվել է Ռուսաստանից վրաց-օսեթական հակամարտության տարածքով Պատարկացիշվիլու շտաբի համար Վրաստան 120 հազ. ԱՄՆ դոլար անցկացնելու կասկածանքով, հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Եկատեիրնա Զգուլաձեն։ Նրա խոսքերով, նման ճանապարհով երեկ Վրաստան է ներմուծվել 60 հազ. դոլար, ինչը փոխանցվել է գործարարի շտաբին։
Դեկտեմբերին Վրաստանի Գլխավոր դատախազությունը հրապարակել է Պատարկացիշվիլու կողմից, ընտրություններից հաջորդ օրը, այսինքն՝ հունվարի 6-ին զանգվածային անկարգություններ հրահրելու վերաբերյալ նյութերը։ Տեսա և ձայնագրությունների համաձայն, Պատարկացիշվիլիլն Վրաստանի ՆԳՆ հատուկ օպերատիվ գերատեսչության տնօրեն Էրեկլե Կոդուային առաջարկել է 100 մլն. դոլար նախարարության ղեկավար Վանո Մերաբիշվիլուն վերացնելու և սադրանքների ճանապարհով ընտրությունները ձախողելու համար։
Պատարկացիշվիլին Գլխավոր դատախազության կողմից հրատարակված նյութին տվել է իր բացատրությունը։ Նա ասել է,որ ցանկացել է ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյային կաշառել այն նպատակով, որպեսզի վերջինս իր ղեկավարման տակ վերցնի գերատեսչության բոլոր ռազմական ստորաբաժանումների վերահսկումը, որպեսզի նրանք «չկրակեն ժողովրդի վրա», որը փողոց է դուրս գալու 2008թ. հունվարի 6-ին, եթե նախագահական ընտրություններում հաղթի Սահակաշվիլին։--0—