Սահակաշվիլին խոստանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. գործակալություն

08.01.2008, 12:55
Սահակաշվիլին խոստանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. գործակալություն

Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ հունվարի 5-ի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է փորձել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առաջին քայլը մեզ համար նոր հնարավորությունների որոնումն է՝ Ռուսաստանի հետ բավականին վատացած հարաբերությունները բարելավելու համար», - ասել է նա երկուշաբթի «Ռոյթեր» գործակալության թղթակիցներին տված հարցազրույցի ժամանակ։

Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների վատթարացման պատճառների թվում փորձագետները նշում են Սահակաշվիլու «արևմտամետ» քաղաքականությունը և ՆԱՏՕ մուտք գործելու Վրաստանի ձգտումը։

Նախնական տվյալներով, Սահակաշվիլին հաղթում է հունվարի 5-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդեն առաջին փուլում՝ հաղթահարելով հիսուն տոկոս գումարած մեկ ձայն շեմը։-0-