Խնայբանկը 2008թ.-ին ԱՊՀ երկրների շուկաներում կշարունակի տնտեսական ակտիվության բարձրացումը. Գրեֆ

28.12.2007, 15:30
Խնայբանկը 2008թ.-ին ԱՊՀ երկրների շուկաներում կշարունակի  տնտեսական ակտիվության բարձրացումը. Գրեֆ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հաջորդ տարի Խնայբանկը ԱՊՀ երկրների շուկաներում կշարունակի տնտեսական ակտիվության բարձրացումը, հաղորդեց բանկի նախագահ Գերման Գրեֆը։

«2008թ.-ին մենք շարունակելու ենք դուրս գալ ԱՊՀ երկրների շուկաներ»,- լրագրողներին ուրբաթ ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն 2008թ. առաջին եռամսյակում կհստակեցվեն տնետսական ակտիվության ընդլայնման միջոցները՝ բանկերի ձեռքբերում կամ նորերի ստեղծում։

«Շատ բան կախված կլինի նաև այդ երկրների իշխանությունների կոռեկտությունից»,- ասաց Գրեֆը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ նա նկատեց, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամի ֆոնի վրա ԱՊՀ երկրներում կանխիկացման դրությունը շատ բարդ է, այդ իսկ պատճառով Խնայբանկի մուտքն այդ երկրներ «բարենպաստ» կլինի»։--0—