«Եդինայա Ռոսիան» մրցակիցներ չի ունեցել Պետդումայի ընտրություններում. Դաշնակցություն

03.12.2007, 17:58
«Եդինայա Ռոսիան» մրցակիցներ չի ունեցել Պետդումայի ընտրություններում. Դաշնակցություն
«Եդինայա Ռոսիան» մրցակիցներ չի ունեցել Պետդումայի ընտրություններում. Դաշնակցություն

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Եդինայա Ռոսիան» մրացակիցներ չի ունեցել ՌԴ պետդումայի ընտրություններում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ գերագույն մարմնի մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանը։

«Եդինայա Ռոսսիան» լուրջ հակառակորդներ չի ունեցել և ընտրությունները եղել են Ռուսաստանում առկա իրավիճակի փաստագրումը»,-ասաց Սեյրանյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի և Ռուսաստանի ընտրությունների միջև զուգահեռներ տանելու կարիք չկա և «Եդինայա Ռոսսիա»-ի հաջողությունը չի կարող կանխորոշել Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքը։

ՌԴ պետդումայի ընտրություններն անցկացվեցին անցած կիրակի։ Մոսկվայի ժամանակով 10։00-ին ՌԴ ԿԸՀ-ը մշակել էր ընտրաթերթիկների 98% -ը և այդ արդյունքների համաձայն «Եդինայա Ռոսիան» հավաքում է 64,1% , ՌԴ կոմկուսը՝ 11,6% , Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8,2% , «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 7,8% ։--0--