Վրաց ընդդիմադիրները դատապարտել են Սահակաշվիլիուն ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցած գործողության ժամանակ

06.11.2007, 19:24
Վրաց ընդդիմադիրները դատապարտել են Սահակաշվիլիուն  ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցած գործողության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Վրաստանի ընդդիմության կողմնակից շուրջ 50 երիտասարդներ Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան դիմաց իրականացրել են բողոքի գործողություն Միխաիլ Սահակաշվիլու դեմ, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստիի» թղթակիցը։

Երիտասարդները հականախագահական բովանդակության ցուցապաստառներ են պահել, որոնց մեջ Վրաստանի ղեկավարն անվանվել է ԿԳԲ-ի գործակալ և նրան խորհուրդ է տրվել մեկնել Ռուսաստան։

Գործողությունն անցել է առանց միջադեպերի և տևել է կես ժամ։ Դեսպանատան անվտանգության ծառայությունը հանգիստ հետևել է գործողության մասնակիցների ելույթներին՝ որևէ ձևով չմիջամտելով։

Վրաստանի 10 ընդդիմադիր կուսակցությունների կողմից Թբիլիսիի կենտրոնի Ռուսթավելի փողոցում կազմակերպված հանրահավաքը շարունակվում է արդեն հինգերորդ օրը։ Ընդդիմությունը պահանջում է Սահակաշվիլիի հրաժարականը, 2008-ի ապրիլին խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչպես նաև մեծամասնական ընտրությունների անցկացման կանոնների փոփոխությունը, ընտրական հանձնաժողովների համալրման սկզբունքի փոփոխումը և «քաղբանտարկյալների» ազատումը, որոնք վրացական ընդդիմության պնդմամբ կան վրացական բանտերում։--0—