ՀԱՊԿ պետությունների փորձագետներին կսովորեցնեն կիրառել ահաբեկչության դեմ պայքարի իրավական համապարփակ գոծիքներ
ՀԱՊԿ-ն և ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի վարչությունը երեքշաբթի Մերձմոսկովայում կանցկացնեն կազմակերպության անդամ-պետությունների փորձագետների սեմինար-թրեյնինգ, որը նվիրված է քրեական օրենսգրքում զետեղված ահաբեկչության դեմ պայքարի իրավական համապարփակ գործիքների կիրառմանը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեցին ՀԱՊԿ-ի քարտուղարությունից։
Սեմինարին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՌԴ Պետդումայի անվտանգության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Վասիլևը, այն տեղի կունենա Դոմոդեդովոյում գտնվող ՌԴ ՆԳՆ-ի աշխատակիցների որոկավորման բարձրացման ռուսական ինստիտուտի բազայում, որը ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ և հատուկ մարմինների աշխատակիցների բազային ուսումնական հաստատությունն է։
«Սեմինարին կմասնակցեն շահագրգիռ նախարարությունների և ՀԱՊԿ անդամ-պետությունների գերատեսչությունների, ԱՊՀ գործկոմի, ԱՊՀ հակաահաբեկչության կենտրոնի, Միջազգային ավիացիոն հանձնաժողովի, ԱՊՀ միջխորհրդական ասամբլեայի ներկայացուցիչները», - տեղեկացրել են քարտուղարության մամուլի ծառայությունից։
Նույն օրը տեղի կունենա «ՀԱՊԿ անդամ-պետությունները՝ ահաբեկչության դեմ պայքարում» գրքի շնորհանդեսը։
ՀԱՊԿ-ի անդամներ են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։-0-