Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24.07.2024,
10:30
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 24-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։