Գեղեցկության միջազգային մարաթոնը տեղի կունենա Մոսկվայում սեպտեմբերին

12.09.2007, 12:44
Գեղեցկության միջազգային մարաթոնը տեղի կունենա Մոսկվայում սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարսահարդարման արվեստի, դեկորատիվ կոսմետիկայի և մատնահարդարման «Գեղեցկության աշխարհ» միջազգային փառատոնը տեղի կունենա Մոսկվայում սեպտեմբերի 19-22, «ՌԻԱ Նովոստիին»  տեղեկացրեցին մայրաքաղաքի սպառողական շուկայի և ծառայությունների վարչությունից։

«Գոստինի Դվորում» անցկացվող «Գեղեցկության աշխարհ» 14-րդ միջազգային փառատոնի չորս օրերի ընթացքում մասնագիտացված ցուցահանդես-վաճառք է լինելու, որն ընդգրկելու է սրահային բիզնեսի բոլոր վերջին ուղղությունները։ Այնտեղ ներկայացվելու են վարսահարդարման, կոսմետիկ և մատնահարդարման ծառայություններ, ինչպես նաև սարքավորումներ և միջոցներ»,- գործակալությանը պատմել է զրուցակիցը։

Նա ավելացրել է, որ ցուցահանդեսի մասնակիցների տաղավարներում կանցկացվեն նաև մաստեր-կլասներ և կներկայացվեն համաշխարհային հայտնի արտադրող-ընկերությունների մասնագիտական ապրանքատեսակների վերջին մշակումները։ Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 19-21 տեղի կունենա նաև Ռուսաստանի վարսահարդարման արվեստի, դեկորատիվ կոսմետիկայի և մատնահարդարման 13-րդ առաջնությունը, որում մասնագետները մրցելու են 19 անվանակարգերում։

«Մասնակիցները ներկայացնելու են կանանց և տղամարդկանց սանրվածքների, դիմահարդարման, եղունգների մոդելավորման և դիզայնի ժամանակակից նորաձևության իրենց պատկերացումները։ Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու համար ժամանելու են վարսահարդարման արվեստի շրջանային մրցումների հաղթողները»,- տեղեկացրել են վարչությունից։

Սպասվում է, որ «Գեղեցկության աշխարհ» փառատոնին ներկա կգտնվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր մասնագետներ, որպեսզի ծանոթանան վարսահարդարման արվեստի վերջին ուղղությունների հետ՝ վարսահարդարման արվեստի Աշխարհի 32-րդ առաջնության նախաշեմին, որը տեղի կունենա 2008թ. Չիկագոյում։ Փառատոնի վերջին օրն անցկացվելու է ժողովրդական արտիստներ  Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիկական երաժշտական թատրոնում, որի ժամանակ տեղի կունենա գունագեղ գալա-բեմադրություն՝ ռուս և արտասահմանցի լավագույն ոճաբանների, ինչպես նաև ռուսական էստրադային աստղերի մասնակցությամբ։

«Գեղեցկության աշխարհ» միջազգային փառատոնը անցկացվում է 1994 թվականից, այն ձեռք է բերել գեղեցկության արդյունաբերության խոշորագույն և ամենահաճախելի միջազգային ֆորումի կարգավիճակ։--0—