Բաթումիում գտնվող ռուսական ռազմական բազայից Հայաստան է ուղարկվել տեխնիկայով և գույքով բեռնված հերթական էշելոնը

23.08.2007, 18:44

Օգոստոսի 23-ի գիշերը լույս 01։15-ին Բաթումիից Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմական բազա է ուղարկվել Բաթումիում գտնվող ռուսական ռազմական բազայի տեխնիկայով և գույքով բեռնված հերթական էշելոնը։ Այս մասին Նովոստի-Գրուզիային հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ում  հաղորդել են, որ էշելոնում հաշվարկվում է 20 պլատֆորմ և վագոն։ Այն փոխադրում է յոթ բեռնատար ավտոմեքենա՝ մեկ ԿամԱԶ, մեկ ՈՒՐԱԼ, երկու ՄԱԶ, երեք ԶԻԼ և երեք ավտոկցորդներ։

Վագոնները բեռնված են երկու ռադիոկայանով, երկու դաշտային խոհանոցով, նյութական ծառայության 19 տոննա գույքով, 9 տոննա սննդամթերքով, կենցաղային շահագործման ծառայության 14 տոննա գույքով, քիմիական պաշտպանության ծառայության 23 տոննա գույքով և ավտոմոբիլային ծառայության 17 տոննա գույքով։

Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից, տեխնիկայով և գույքով բեռնված հերթական էշելոնը Բաթումիի բազայից ճանապարհ կընկնի ընթացիկ տարվա նոյեմբերին, իսկ 2007թ. վերջին բազան կփակվի։ --0—