Աստանայում կանցկացվի «Դեպի ոչ միջուկային աշխարհ ղազախստանյան ճանապարհ» միջազգային համաժողովը

15.08.2007, 18:31
Աստանայում կանցկացվի «Դեպի ոչ միջուկային աշխարհ ղազախստանյան ճանապարհ» միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աստանայում օգոստոսի 29-ին կանկացվի «Դեպի ոչ միջուկային աշխարհ ղազախստանյան ճանապարհ»  միջազգային համաժողովը, որը նվիրված է Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտի փակման 16-ամյակին։

«Համաժողովի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը բևեռել Ղազախստանի օրինակին, որը կամավոր հրաժարվելով իր, աշխարհում չորրորդ,  միջուկային զինանոցից, և տանելով հետևողական խաղաղապահ արտաքին քաղաքականություն՝ ցուցադրեց պետության անվտանգության ապահովման առավել նախընտրելի ճանապարհը»,- նշվում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի-ծառայության հաղորդագրության մեջ, որը չորեքշաբթի ստացել էր «ՌԻԱ Նովոստին»։

Միջոցառմանը կմասնակցեն հասարակական-քաղաքական շրջանակների, փորձարարական հասարակության, Ղազախստանի գիտահետազոտական կենտրոնների և արտասահմանյան երկրների, դիվանագիտական թևի և միջազգային կազմակերպությունների, արտասահմանյան և տեղական ԶԼՄ-ների 250 ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակներում կանկացվի ցուցահանդես և «Ղազախստանի միջուկային զինաթափումը. անվտանգ աշխարհի կառուցման համապարփակ նմուշ» գրքի շնորհանդեսը։–0—